.
2024թ., Փետրվարի 11

 

Բ Թագավորների 22.1-4, 48-51                                                       Կիրակի   |   Փետրվարի 11

 

Սրա համար, Տե՜ր, Քեզ պիտի գովեմ ազգերի մեջ

Եվ Քո անվանը սաղմոսներ երգեմ։ (Բ Թագ. 22.50)

 

ՏԵՍԵԼ ԵՄ ԱՍՏԾՈ ՀԱՎԱՏԱՐՄՈւԹՅՈւՆԸ

 

Մեծ Բրիտանիայի ղեկավար լինելու պատմական յոթանասուն տարիների ընթացքում թագուհի Եղիսաբեթ II-ը հաստատել է իր կյանքի մասին միայն մեկ կենսագրություն՝ անձնական նախաբանով՝ «Ծառայող թագուհին և թագավորը, որին նա ծառայում է»: Գիրքը, որը թողարկվել է իր իննսուներորդ տարեդարձի կապակցությամբ, պատմում է, թե ինչպես է իր հավատքն առաջնորդել նրան իր երկրին ծառայելիս: Նախաբանի մեջ Էլիզաբեթ թագուհին երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աղոթել են իր համար և շնորհակալություն է հայտնում Աստծուն՝ Իր անսասան սիրո համար: Ապա եզրափակում է՝ ասելով. «Ես իսկապես տեսել եմ Նրա հավատարմությունը»: Էլիզաբեթ թագուհու այս պարզ հայտարարությունը կրկնում է պատմության ընթացքում եղած տղամարդկանց ու կանանց վկայությունները, որոնք իրենց կյանքում զգացել են Աստծո անձնական ու հավատարիմ հոգատարությունը: Հենց այս նյութը գտնում ենք մի գեղեցիկ երգի մեջ, որ գրեց Դավիթ թագավորը՝ անդրադառնալով իր կյանքին: Արձանագրված երգը՝ Բ Թագ. 22-ի մեջ, խոսում է Աստծո հավատարմության մասին, որ պաշտպանում է Դավթին՝ նրա կարիքները հոգալով և նույնիսկ ազատելով կյանքին սպառնացող վտանգից (հ. 3-4, 44):

Որպես պատասխան Աստծո հավատարմության նկատմամբ ունեցած իր փորձառության՝ Դավիթը գրեց. «Եվ Քո անվանը սաղմոսներ երգեմ» (հ. 50):

   Երբ մենք գիտակցում ենք, որ ոչ թե մեր սեփական կարողություններն են, որ մեզ տանում են դեպի կյանք, այլ սիրող Հոր հավատարիմ հոգատարությունը, գովասանքի և երախտագիտության ձգտումն ենք ունենում:

Աղոթք -Երկնավո՛ր Հայր, այնքան երախտապարտ եմ, որ կյանքի յուրաքանչյուր իրավիճակում՝ տխրության և ուրախության մեջ, ես տեսնում եմ Քո հավատարմությունը: Ամեն:

 

Երբ տեսնում ես Աստծո հավատարմությունը քո կյանքում, երախտագիտությունդ հայտնի՛ր Նրան:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 11-12, Մատթեոս 26. 1-25