Բ Տիմոթեոս 3.10-17 Շաբաթ | Փետրվարի 10
Որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Բ Տիմ. 3.15
ԱՍՏԾՈ ՓՈԽԱԿԵՐՊՈՂ ԱՇԽԱՐՀԸ
Երբ Քրիստին (Kristin) ցանկացավ գնել հատուկ մի գիրք Զիո-Հուի (Xio-Hu)՝ իր չինացի ամուսնու համար, միակ գիրքը, որ գտավ, Աստվածաշունչն էր: Թեև իրենցից ոչ ոք չէր հավատում Քրիստոսին, բայց հույս ուներ, որ Զիո-Հուն կգնահատեր նվերը: Առաջին հայացքից նա զայրացավ, բայց ի վերջո վերցրեց այն: Այս չնախատեսված զարգացումից վրդովված՝ Քրիստին սկսեց կարդալ Սուրբ Գիրքը՝ Զիո-Հուին հերքելու համար: Ի զարմանս իրեն՝ ինքը ևս հավատաց Հիսուսին՝ համոզվելով իր կարդացածներից:
Պողոս առաքյալը գիտեր Սուրբ Գրքի փոխակերպող բնույթը: Հռոմի բանտից գրելով՝ նա հորդորեց Տիմոթեոսին, ում խրատել էր նախապես. «Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր…որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը» (հ․ .14-15): Հունարեն բնագրում «շարունակել» բառն ունի նաև «մնալ» բառի իմաստը, ինչ-որ Աստվածաշունչն է բացահայտում: Գիտենալով, որ Տիմոթեոսը կրելու էր բազում հակառակություններ և հալածանք, Պողոսը ցանկանում էր, որ նա ուժ և իմաստություն գտներ Աստվածաշնչից, քանի որ ժամանակ էր տրամադրում նրա մեջ եղած ճշմարտությունների մասին խորհելուն:
Աստված Իր Հոգու միջոցով կյանքի է կոչում Սուրբ Գիրքը: Երբ մենք Նրա մեջ բնակվենք, կփոխվենք՝ ավելի Իրեն նմանվելով, ինչպես եղավ Զիո-Հուի և Քրիստինի դեպքում:
Աղոթք - Սու՛րբ Խոսքի հեղինակ, շնորհակալ եմ, որ ոգեշնչեցիր և Աստվածաշունչը եղավ կենարար գիրք: Թո՛ղ, որ Քեզ հանձնվեմ՝ մինչ կարդում եմ Սուրբ Գիրքը: Ամեն:
Երբ ժամանակ ենք հատկացնում Խոսքը կարդալուն և Նրա մասին խորհելուն, մեր մեջ փոխակերպում ենք տեսնում:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 8-10, Մատթեոս 25. 31-46