.
2024թ., Փետրվարի 9

 

Հռոմեացիներին 13.8-10                                                                     Ուրբաթ   |   Փետրվարի 9

 

Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց… Հռոմ.13.8

 

ԱՍՏԾՈ ՄԵԾ ՍԻՐՈ ՀԵՏՔԸ

 

Որպես Հիսուսի նորահավատ՝ 30 տարեկանում շատ հարցեր ունեի կյանքս Իրեն հանձնելուց հետո: Երբ սկսեցի կարդալ Աստվածաշունչը, ինձ մոտ ավելի շատ հարցեր առաջացան: Դիմեցի ընկերուհուս. «Ինչպե՞ս կարելի է հնազանդվել Աստծո բոլոր պատվիրաններին: Դեռևս այս առավոտ բարկացա ամուսնուս վրա»:

Նա ասաց. «Պարզապես շարունակի՛ր կարդալ Աստվածաշունչդ և խնդրի՛ր Հոգուն, որ օգնի քեզ սիրել այնպես, ինչպես սիրում է մեզ»:

Ավելի քան քսան տարի ապրելուց հետո որպես Աստծո զավակ՝ այդ պարզ, բայց խոր ճշմարտությունը տակավին օգնում է ընդունել Նրա մեծ սիրո հետագծի երեք քայլերը: Նախ՝ Պողոս առաքյալը հաստատեց, որ Հիսուսի սերն Իրեն հավատացողների կյանքում առանցքային է: Երկրորդ՝ շարունակելով վճարել «իրար սիրելու» պարտքը՝ Քրիստոսին հետևողները հնազանդությամբ քայլում են, «որովհետև ընկերոջը սիրողը օրենքը կատարել է» (հ. 8): Ի վերջո, մենք կատարում ենք օրենքը, «քանի որ սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է» (հ. 10):

Երբ զգում ենք Աստծո սիրո խորհուրդը մեր հանդեպ, որ լավագույն դրսևորումն է   խաչի վրա Քրիստոսի զոհաբերության միջոցով, մենք կարողանում ենք երախտագիտությամբ արձագանքել: Հիուսի հանդեպ մեր երախտապարտ նվիրվածությունը մեզ մղում է ուրիշներին սիրելու մեր խոսքերով, արարքներով ու վերաբերմունքով: Իսկական սերը բխում է միակ ճշմարիտ Աստծուց, որ ինքնին սեր է: (Ա Հովհ. 4.16, 19):

Աղոթք - Սիրելի՛ Հիսուս, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ հավատալ, որ Դու սիրում ես ինձ, որպեսզի ես էլ կարողանամ սիրել ուրիշներին՝ Քո հորդառատ սիրով, որ ունես իմ հանդեպ: Ամեն:

 

Քրիստոսը սիրում է մեզ ամբողջությամբ և անվերապահ, ուստի մենք էլ կանչված ենք սիրելու մեր կողքիններին:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 6-7, Մատթեոս 25.1-3