.
2024թ., Փետրվարի 6

 

Ծննդոց 22.1-3, 6-12                                                                      Երեքշաբթի   |   Փետրվարի 6

Աբրահամն այդ տեղի անունը դրեց Եհովայիրե (Տերը կհոգա)։ Ծննդոց 22. 14

 

ՀԱՆՁՆՎԵԼ ԱՍՏԾՈւՆ

 

Ագարակում ծնված Ջադսոն վան Դևենթերը (Judson Van DeVenter) սովորեց արվեստի բաժնում և դարձավ արվեստի ուսուցիչ: Սակայն Աստված այլ ծրագիր ուներ նրա համար: Ընկերները գնահատեցին նրա աշխատանքը եկեղեցու մեջ և հորդորոցին ավետարանչության գնալ: Ջադսոնը զգաց, որ Աստված նույնպես կանչում է իրեն, բայց իր համար դժվար էր հրաժարվել արվեստ դասավանդելու սիրուց: Նա գոտեմարտեց Աստծո հետ, բայց հետո գրեց. «Վերջապես եկավ կյանքիս առանցքային ժամը, և ես ամեն ինչ հանձնեցի Նրան»:

Մենք չենք կարող պատկերացնել Աբրահամի սրտի կոտրվելը, երբ Աստված կանչեց իրեն՝ որդուն՝ Իսահակին, ողջակիզելու: «…Ողջակե՛զ արա նրան» Աստծո տված պատվերից հետո (հ. 2) հարց է առաջանում՝ ի՞նչ թանկարժեք բան է ուզում Աստված, որ մենք զոհաբերենք: Մենք գիտենք, որ Նա, ի վերջո, խնայեց Իսահակին (հ. 12 ), սակայն, դեռևս, Աբրահամը պատրաստ էր հանձնել այն, ինչ-որ ամենաթանկն էր իր համար: Նա վստահ էր, որ Աստված կօգնի իրեն նույնիսկ ամենադժվար պահին:

Մենք ասում ենք, որ սիրում ենք Աստծուն, բայց պատրա՞ստ ենք զոհաբերել այն, ինչը մեզ համար ամենաթանկն է: Ջադսոն վան Դևենթերը հետևեց Աստծո տված ավետարանչության կոչին և ավելի ուշ գրեց «Ամեն բան հանձնում եմ»  հոգևոր սիրելի երգը: Ժամանակի ընթացքում Աստված Ջադսոնին ետ կանչեց՝ ուսուցիչ դառնալու: Նրա աշակերտներից մեկը Բիլլի Գրեհեմ անունով մի երիտասարդ էր:

Աստված փափագում է, որ պատրաստ լինենք հանձնել այն, ինչն ամենաթանկն է:

Աղոթք- Սիրելի՛ Հայր, պայքարում եմ, որ իմ կյանքը լիովին Քեզ հանձնեմ: Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, որ Քեզ վստահեմ: Ամեն:

 

Ի՞նչ կոչ է այսօր ուղղում քեզ Աստված, և ի՞նչ պետք է զոհել Իր կամքը կատարելու համար: 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 39-40, Մատթեոս 23. 23-29