.
2024թ., Փետրվարի 2

 

Բ Թագավորների 1.23-27                                                                   Ուրբաթ   |   Փետրվարի 2

 

Գնա՜ խաղաղությամբ, ինչպես որ երկուսս էլ Տիրոջ անունով երդվեցինք… Ա Թագ. 20.42

 

ԽՈՐ ԲԱՐԵԿԱՄՈւԹՅՈւՆ՝ ՔՐԻՍՏՈՍՈՎ

 

Անգլիայի Քեմբրիջի (Cambridge) «Քրիստոսի» քոլեջի մատուռում մի հուշարձան կա, որ նվիրված է տասնյոթերորդ դարի երկու բժիշկներին` Ջոն Ֆինչին և Թոմաս Բեյնսին։ Որպես ծանոթ և «անբաժան ընկերներ»՝ Ֆինչը և Բեյնսին, համագործակցում էին բժշկական հետազոտությունների շուրջ և միասին ճանապարհորդում նաև դիվանագիտական ուղևորությունների ժամանակ։ Երբ Բեյնսը մահացավ (1680թ.), Ֆինչը ողբաց իրենց «հոգիների անխախտ միասնության» ավարտի համար, որ տևեց երեսունվեց տարի։ Նրանց կապը լի էր ջերմությամբ, հավատարմությամբ, նվիրումով և բարեկամությամբ։

Դավիթ թագավորը և Հովնաթանը նույնքան մտերիմ ընկերություն ունեին։ Նրանց սերը փոխադարձ էր (Ա Թագ. 20.41): Նույնիսկ իրար հանդեպ փոխադարձ նվիրման երդում էին տվել (հ․ 8-17, 42)։ Նրանց բարեկամությունն աչքի էր ընկնում արմատական հավատարմությամբ (Ա Թագ. 19.1-2, 20.13)։ Հովնաթանը նույնիսկ զոհաբերեց գահի իր իրավունքը, որպեսզի Դավիթը կարողանար թագավոր դառնալ (հ․ 20.30-31, տե՛ս 23. 15-18)։ Երբ Հովնաթանը մեռավ, Դավիթը ողբաց` ասելով, որ նրա հանդեպ սերը «կանանց սերերից գերազանց էր» (հ․ 1.26)։

Այսօր մենք անհարմար ենք զգում բարեկամությունը նմանեցնել ամուսնության, բայց գուցե Բենսի և Ֆինչի, Դավթի և Հովնաթանի նման բարեկամությունը կարողանա մեզ օգնել` մեր մտերմությունը հասցնել ավելի խորության։  Հիսուսը քաջալերեց իր բարեկամներին, որ Իր վրա հենվեն (Հովհ. 13.23-25), և այն ջերմությունը, հավատարմությունը և նվիրվածությունը, որ Ինքն է տածում մեր հանդեպ, կարող է լինել խոր բարեկամության հիմքը, որ պետք է միասին կառուցենք։

Աղոթք - Սիրելի՛ Հիսուս, խնդրու՜մ եմ՝ օգնիր ինձ՝ միասին կառուցենք ավելի խոր և մտերմիկ բարեկամություն։ Ամեն։

 

Հիսուսի հանդեպ ունեցած հավատքով կարող ենք մեր բարեկամական հարաբերություններն ավելի խորացնել` ջերմություն, հավատարմություն և նվիրվածություն ցուցաբերելով։ 

 

 

 


Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 29-30, Մատթեոս  21.23-46