.
2024թ., Հունվարի 29

 

Գաղատացիներին 5.14-15, 22-26                                               Երկուշաբթի   |   Հունվարի 29

Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես: Գաղ. 5.14

 

ԲԱԺՆԵԿՑԵԼ ԿԱՐԵԿՑՈւԹՅԱՄԲ


            Երիտասարդ հովիվն ամեն առավոտ աղոթում էր Աստծուն` խնդրելով,  որ այդ օրն իրեն օգտագործի, որպեսզի կարողանա որևէ մեկի համար օրհնություն լինել։ Հաճախ հաճելիորեն նման իրավիճակ է առաջանում։ Մի օր՝ իր երկրորդ աշխատանքի ընդմիջման ժամանակ, նա նստեց արևի տակ մի աշխատակցի հետ, ով հարցրեց իրեն Հիսուսի մասին։ Հովիվը պարզապես պատասխանեց հարցերին։ Ո՛չ մի բամբասանք, ո՛չ մի վիճաբանություն։ Հովիվը մեկնաբանեց, որ Սուրբ Հոգով առաջնորդվելն իրեն մղել է պատահական մի զրույցի, որ թվում է՝ արդյունավետ էր և սիրով լեցուն։ Նա նաև նոր ընկեր ձեռք բերեց, ով ծարավ էր Աստծո Խոսքին։
            Սուրբ Հոգով առաջնորդվելը Հիսուսի մասին ուրիշներին պատմելու լավագույն միջոցն է։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Սուրբ Հոգին երբ իջնի ձեզ վրա, զորություն պիտի ստանաք և ինձ համար վկաներ պիտի լինեք» (Գործք 1.8)։

«Սուրբ Հոգու պտուղներն են. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (հ․ 22-23): Ապրելով Հոգու հսկողության տակ՝ այդ երիտասարդ հովիվը գործնականում կիրառեց այն, ինչ հրահանգեց Պետրոսը. «Միշտ պատրա՛ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալ ամեն մեկին, ով ձեզնից խնդրում է ձեր մեջ եղած հույսի պատճառը. բարի խղճմտա՛նք ունեցեք» (Ա Պետ. 3.15-16)։

Նույնիսկ եթե մենք չարչարվում ենք Քրիստոսին հավատալու համար, մեր խոսքերը կարող են ցույց տալ աշխարհին, որ Նրա Հոգին առաջնորդում է մեզ։ Հետևաբար` մեր նմանանատիպ քայլերն ուրիշներին դեպի Իրեն է ձգում։
            Աղոթք – Սու՛րբ Հոգի, երբ ես ուրիշներին պատմում եմ Հիսուսի մասին, խնդրում եմ՝ առաջնորդի՛ր ինձ՝ խոսելու Քո սիրով։  Ամեն։

 

Ուրիշների հետ մեր հաղորդակցության ոճը թույլ է տալիս Սուրբ Հոգուն, որ առաջնորդի մեր զրույցները` ավելի արդյունավետ դարձնելու։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 21-22,  Մատթեոս 19