Եփեսացիներին 4.4-8 Կիրակի | Հունվարի 28
Բայց մեզնից ամեն մեկին շնորհ է տրված Քրիստոսի պարգևի չափով: Եփ. 4.7
ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀՔԻ ՊԱՐԳԵՎԸ
Երբ գնահատում էի քոլեջի մեջ դասավանդած դասերի գրավոր աշխատանքները, տպավորվեցի շատ լավ գրված մի թղթով։ Սակայն շուտով հասկացա, որ այդ թուղթը «չափազանց լավ» էր գրված։ Քիչ հետո հետազոտությունը ցույց տվեց, որ գրությունը գրագողություն էր առցանց մի աղբյուրից։
Ես նամակ ուղարկեցի ուսանողին` տեղեկացնելու, որ իր խորամանկությունը բացահայտված է, և այդ թղթի համար զրո կստանա, բայց կարող է նոր գրավոր ներկայացնել այլ գնահատականի համար։ Նա պատասխանեց. «Ես ինձ նվաստացած եմ զգում և շատ եմ ցավում։ Գնահատում եմ այն շնորհքը, որ Դուք ցուցաբերում եք իմ հանդեպ։ Ես դրան արժանի չեմ»։ Ես իրեն պատասխանեցի ասելով, որ մենք բոլորս ստանում ենք Հիսուսի շնորհքն ամեն օր, ուստի` ինչպե՞ս կարող եմ ժխտել Նրա շնորհքը։
Կան բազմաթիվ ուղիներ, որոնց միջոցով Աստծո շնորհքը բարելավում է մեր կյանքը և փրկում է մեզ մեր սխալներից։ Պետրոսն ասում է, որ դա փրկություն է տալիս. «Հավատում ենք, թե Տեր Հիսուսի շնորհքով փրկվում ենք մենք, ինչպես նաև նրանք» (Գործք. 15.11)։ Պողոսն ասում է, որ դա օգնում է մեզ, որ տեղ չտանք մեղքին. «Հիրավի, մեղքը չի իշխելու ձեզ վրա, որովհետև ո՛չ թե օրենքի տակ եք, ապա` շնորհքի» (Հռոմ. 6.14)։ Մի ուրիշ տեղ Պետրոսն ասում է, որ շնորհքը թույլ է տալիս մեզ ծառայել. «Ձեզնից յուրաքանչյուրը շնորհք է ստացել, սպասարկե՛ք այն իրար` Աստծո բազմազան շնորհքի բարի տնտեսների պես»։ Շնորհքը ձրի պարգև է՝ տրված Աստծո կողմից (հ․ 7)։
Թո՛ղ, որ մենք օգտագործենք այս պարգևն ուրիշներին սիրելու և քաջալերելու համար։
Աղոթք - Երկնավո՛ր Հայր, օգնի՜ր ինձ՝ բաժնեկցելու Քո շնորհքն ուրիշների հետ իմ փոխհարաբերությունների մեջ։ Ամեն։
Եթե զգում ես Աստծո շնորհքը քո կյանքում, պատրա՛ստ եղիր դու էլ քեզ տրված շնորհքը ցույց տալ ուրիշներին։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 19-20, Մատթեոս 18.21-36