Առակներ 25.23-27 Շաբաթ | Հունվարի 27
Հեռու երկրից եկած բարի լուրը սառը ջուր է ծարաված հոգու համար: Առ. 25.25
ԹԱՐՄԱՑՆՈՂ ԽՈՍՔԵՐ
Խոհանոցում կանգնած աղջիկս բացականչեց. «Մա՜մ, մեղրի մեջ ճանճ կա»։ Հեգնանքով ծանոթ ասացվածք հիշեցի. «Մեղրով միշտ ավելի շատ ճանճ կբռնես, քան՝ քացախով»։ Թեև սա առաջին անգամն էր, որ ես պատահաբար ճանճ էի բռնում մեղրով, բայց ինքս մեջբերեցի այս ժամանակակից ասացվածքը` նրա իմաստության պատճառով. բարի խնդրանքներն, ավելի հավանական է, որ համոզեն ուրիշներին, քան դառը վերաբերմունքը։
Առակների գիրքը մեզ ցույց է տալիս Աստծո Հոգով ներշնչված իմաստուն առակների և ասացվածքների մի հավաքածու։ Այս ներշնչված առակներն օգնում են մեզ՝ առաջնորդվելու և սովորեցնելու կարևոր ճշմարտություններ այն մասին, թե ինչպես ենք ապրելու Աստծուն պատվելու համար։ Առակների մեծ մասը կենտրոնանում են միջանձնային հարաբերությունների վրա, ներառյալ այն խոր ազդեցությունը, որ մեր խոսքերը կարող են ունենալ ուրիշների վրա։
Սողոմոն թագավորին վերագրվող առակներից մի հատվածի մեջ նա զգուշացրեց հարևանի դեմ սուտ խոսելու հետևանքով առաջացած վնասի մասին (հ․ 18)։ Նա զգուշացրեց, որ «չարախոս լեզուն» պատճառ է դառնում տխուր հարաբերությունների (հ․ 23)։ Սողոմոնը զգուշացրեց անընդհատ բողոքական խոսքեր օգտագործելու սարսռեցնող ազդեցության մասին։ Նա խրախուսեց ընթերցողներին, որ օրհնությունը գալիս է, երբ մեր խոսքերը բարի լուր են բերում (հ․ 25)։
Երբ մենք ձգտում ենք կիրառել այս ճշմարտությունները, լցվում ենք Աստծո Հոգով, որ օգնում է մեզ տալ «շիտակ պատասխան»(Առակներ 16.1): Նրա հոգով զորացած՝ մեր խոսքերն ունակ են քաղցր և թարմացնող լինել։
Աղոթք – Երկնավո՛ր Հայր, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ` արտացոլելու քո կարեկցանքն իմ մեջ` օգտագործելով ազնիվ և բարի խոսքեր։ Ամեն։
Մեր խոսքերը մեծ ազդեցություն ունեն, ուստի պետք է Հոգու առաջնորդությամբ թարմացնող խոսքեր օգտագործենք։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 16-18, Մատթեոս 18.1-20