.
2024թ., Հունվարի 26

 

Ա Թագավորների 16.1-7                                                                     Ուրբաթ   |   Հունվարի 26

 

 Քանի որ մարդը աչքին երևացածին է նայում, իսկ Տերը՝ սրտին: Ա Թագ.16.7

 

ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՇԱՐՈւՄ

 

Շատ տարիներ առաջ Ջուլի Լենդսմենը քննության համար նվագեց Նյու-Յորք քաղաքի օպերայի նվագախմբում՝ գլխավոր գալարափողի աթոռն ունենալու համար: Հանձնաժողովը նվագողներից պահանջում էր պաստառի ետևում նվագել՝ ունկնդիրների նախապաշարումներից խուսափելու համար: Լենդսմենը հաջող քննություն տվեց ու շահեց մրցույթը:

Սակայն, երբ նա դուրս եկավ պաստառի ետևից, հանձնաժողովի տղամարդ ունկնդիրներից մի քանիսը գնացին սենյակի ետևը և երես դարձրին նրանից:

Պարզ էր, որ նրանք ուրիշ մեկին էին փնտրում:

Երբ իսրայելացիները թագավոր խնդրեցին, Աստված նրանց փսփսուքը իրականացրեց՝ տալով մյուս ազգերի թագավորների նման ֆիզիկապես համապատասխան, ներկայանալի մարդ (Ա Թագ. 8.5, 9.2):

Բայց քանի որ Սավուղի թագավորության առաջին տարիներն աչքի ընկան անհավատարմությամբ և անհնազանդությամբ, Աստված Սամուելին ուղարկեց Բեթլեհեմ՝ նոր թագավոր օծելու համար (հ․ 13):

Երբ Սամուելը տեսավ Հեսեի ավագ որդուն՝ Եղիաբին, ենթադրեց, որ Աստված նրան է ընտրել որպես թագավոր, որովհետև նա ֆիզիկապես տպավորիչ էր ու գեղեցիկ: Բայց Աստված մարտահրավեր նետեց Սամուելի մտածելակերպին՝ ասելով. «… մարդը արտաքին երևույթին է նայում, իսկ Տերը՝ սրտին» (հ․ 7):

Աստված ընտրել էր Դավթին, որ առաջնորդի Իր ժողովրդին (հ․ 12):

Երբ Աստված գնահատում է մարդկանց կարողություններն ու ունակություններն Իր նպատակների համար, նայում է նրանց էությանը, կամքին և շարժառիթներին: Նա հրավիրում է մեզ ներդաշնակ լինելու, տեսնելու աշխարհն ու մարդկանց այնպես, ինչպես ինքն է տեսնում ՝ կենտրոնանալով մարդկանց սրտերի վրա:

Աղոթք - Տե՛ր Աստված, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, որ մարդկանց միայն արտաքնապես չգնահատեմ: Ամեն:

 

Կարևոր է չդատել որևէ մեկին՝ անձնական նախապաշարումների համար, որովհետև ավելի կարևոր է անկեղծ սիրտ ունենալ Աստծո հանդեպ:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 14-15, Մատթեոս 17