Եսթեր 2.3-4,12-17 Հինգշաբթի | Հունվարի 25
Ո՞վ գիտե, գուցե հենց մի այսպիսի ժամանակի համար ես հասել թագուհու աստիճանին: Եսթ. 4.14
ԱՆԾԱՆՈԹ ՏԵՂԵՐ
Որպես ամուսին և փոքր երեխաների հայր՝ շատ հարցեր էին շրջանառվում մտքիս մեջ, երբ պայքարում էի քաղցկեղի լուրջ ախտորոշման հետ։ Ավելին, մեր ընտանիքը դեռևս նոր ծառայության մեջ էր միսիոներական խմբի հետ, որտեղ տեսանք, թե ինչպես մեծ թվով մանուկներ ընդունեցին Հիսուսին` որպես իրենց Փրկիչ։ Աստված ակնհայտ պտուղ էր տալիս։ Այնքա՜ն ուրախություն կար։ Եվ հիմա`այսպե՞ս։
Եսթերը նույնպես հարցեր և աղոթքներ հղեց Աստծուն, երբ իրեն հանեցին իր սիրելի տնից ու նետեցին տարօրինակ նոր աշխարհ (հ․ 8)։
Նրա զարմիկը` Մուրթքեն, Եսթերին (որբանալուց հետո) մեծացրեց՝ որպես իր դուստրը (հ․ 7)։
Հետո նրան ընդգրկեցին թագավորական հարեմի մեջ և ի վերջո արժանացրին՝ որպես թագուհի ծառայելու (հ․ 17)։
Մուրթքեն հասկանալի կերպով մտահոգվում էր, թե ինչ է կատարվելու Եսթերի հետ
(հ․ 11)։ Բայց ժամանակի ընթացքում նրանք երկուսն էլ հասկացան, որ Աստված կանչել է աղջկան՝ լինելու մեծ զորության դիրքում «այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4.14), թույլ տալու, որ իր ժողովուրդը փրկվի կործանումից (Եսթեր 7-8):
Պարզ է, որ Աստված նախախնամությամբ Եսթերին դրեց տարօրինակ մի տեղում՝ որպես Իր կատարյալ ծրագրի մի մասը։ Նույնն արեց ինձ հետ։ Քանի որ ես երկար ժամանակ պայքարում էի քաղցկեղի դեմ, հնարավորություն ունեի հավատքս կիսելու շատ ու շատ հիվանդների և խնամողների հետ։
Ի՞ նչ տարօրինակ տեղ է առաջնորդում քեզ Աստված։ Վստահի՛ր Նրան։ Նա բարի է, Նրա ծրագրերը` նույնպես (Հռոմ. 11.33-36):
Աղոթք - Սիրելի՛ հայր, օգնի՛ր ինձ վստահել Քեզ, անգամ երբ չեմ հասկանում, թե ինչ ես անում։ Ամեն։
Երբ տեսնես, թե Աստված քեզ տարօրինակ տեղ է տանում, վստահի՛ր Նրա կատարյալ ծրագրերին։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 12-13, Մատթեոս 16