Միքիա 4.1-5 Երեքշաբթի | Հունվարի 23
Նրանք իրենց սրերից խոփեր պիտի դարբնեն, իրենց նիզակներից`մանգաղներ։ Միքիա 4.3
ԳԵՂԵՑԿՈւԹՅՈւՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻՑ
Կինս՝ Միսկան, ունի Եթովպիայից բերված վզնոց և օղակաձև գինդեր։ Նրանց նրբագեղ պարզությունը բացահայտում է այդ իրերի իսկական գեղարվեստական գործ լինելը։ Այդ զարդերն ունեն ապշեցուցիչ պատմություն։ Տասնամյակներ երկարող կատաղի ու սաստիկ հակամարտությունների և շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով Եթովպիայի տարածքը լի էր օգտագործած հրետանիների արկերով և զինամթերքի դատարկ պատյաններով։ Որպես հույսի գործողություն՝ եթովպիացիները մաքրում են երկիրը` հավաքելով մնացորդները։
Երբ իմացա այս պատմությունը, հիշեցի Միքիայի արձագանքները, որոնք համարձակորեն հայտարարում են Աստծո խոստումը։
Մի օր մարգարեն տեղեկացրեց, որ մարդիկ «իրենց սրերից խոփեր պիտի դարբեն, նիզակներից` մանգաղներ» (հ․ 3)։ Զենքերը, որոնք պատրաստված էին սպանելու, խեղանդամ անելու համար, Աստծո հզոր ձեռքով վերածվում էին կյանքը սնուցող իրերի։ Մարգարեն պնդում էր, որ Աստծո գալու օրը «ազգ ազգի վրա սուր չի բարձրացնելու ու այլևս պատերազմել չեն սովորելու» (հ․ 3)։
Միքիայի հայտարարությունն ավելի դժվար չէր պատկերացնել իր օրերում, քան մեր։ Ինչպես հին Իսրայելը, մենք էլ հաճախ ենք բախվում բռնությանը և պատերազմին, ու անհնար է թվում աշխարհի փոխվելը։ Բայց Աստված մեզ խոստանում է, որ Իր ողորմությամբ և բժշկությամբ հրաշալի օրեր կգան։ Մեզ համար կարևորն այն է, որ սկսենք ապրել այս ճշմարտությամբ։ Աստված մեզ օգնում է ստանձնել Իր գործը նույնիսկ հիմա`մնացորդները վերածելով գեղեցիկ արժեքների։
Աղոթք - Սիրելի՜ Աստված, խնդրում եմ` փոխի՛ր մեր աշխարհը։ Իմ միջոցով այս աշխարհին գեղեցկությու՛ն բեր։ Ամեն։
Կարելի է տեսնել Աստծո սիրով վերափոխված չարը, մնացորդները վերածել գեղեցկության։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 7-8, Մատթեոս 15.1-20