.
2024թ., Հունվարի 9

 

Երեմիա 31.1-6                                                                                 Երեքշաբթի   |   Հունվարի 9

 

Քեզ հավիտենական սիրով սիրեցի։ Եր. 31. 3

 

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ

 

«Ինչպե՜ս եմ սիրում քեզ, թո՛ւյլ տուր, որ թվեմ ձևերը»։

Այս բառերը Էլիազաբեթ Բարրեթ Բրաուինգի «Պորտուգալական հնչյակներ» ծանոթ բանաստեղծություններից են։

Նա գրեց Ռոբերտ Բրաուինգին, գրեց նախքան իրենց ամուսնությունը։

Ռոբերտն այնքան հուզվեց, որ քաջալերեց իրեն հրապարակել իր բանաստեղծությունների ամբողջական ժողովածուն։ Բայց քանի որ հնչյակների լեզուն շատ քնքուշ էր, անձնական գաղտնիության ցանկությունից դուրս լինելով՝ Էլիզաբեթը դրանք հրապարակեց այնպես, կարծես թե պորտուգալացի գրողի թարգմանություններն էին։

Երբեմն մենք անկարող ենք բացահայտ սեր տածել ուրիշների հանդեպ։ Սակայն Աստվածաշունչ, ընդհակառակը, չի զսպում իր սերը ցույց տալիս։ Երեմիան իր ժողովրդին պատմեց Աստծո սիրո մասին՝ արտասանելով հետևյալ քնքուշ խոսքերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթության արժանացրի» (h. 31.3)։

Թեև իր ժողովուրդն Իրենից հեռացած էր, Աստված խոստացավ վերականգնել այդ հարաբերությունը և մտերմացնել իրար։ Նրանց ասաց. «Կգնամ Իսրայելը խաղաղեցնելու» (h. 2)։

Տեր Հիսուսն Աստծո վերականգնող սիրո վերջնական արտահայտությունն է, ով խաղաղություն և հանգստություն է պարգևում իրեն հուսացողներին: Մսուրից մինչև խաչ, մինչև դատարկ գերեզման, Նա Աստծո ցանկության անձնավորումն է` իրեն մոտեցնելու մոլորված աշխարհին։

Կարդացե՛ք Աստվածաշունչը ծայրից ծայր, և դուք «կհաշվեք» Աստծո սիրո ձևերը` նորից ու նորից: Բայց քանի որ նրանք հավիտենական են, դուք երբեք չեք հասնի նրանց վախճանին։

Աղոթք - Շնորհակալ եմ, Հիսու՛ս, որ սիրում ես ինձ անձնապես ու անմնացորդ։ Օգնի՛ր ինձ, որ սիրեմ Քեզ իմ ամբողջ կյանքով։ Ամեն։

 

Որո՞նք են այն ձևերը, որով Աստված սիրում է քեզ։ Ինչպե՞ս կկարողանաս այսօր վերադարձնել Իր սերը։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծննդոց 23-24, Մատթեոս 7