.
2024թ., Հունվարի 4

 

Ա Թեսաղոնիկեցիներին 4․1-2, 9-12                                              Հինգշաբթի   |   Հունվարի 4           

 

 

Պատիվ համարեք ապրել խաղաղ, յուրաքանչյուրդ ձեր գործերով զբաղվեք և աշխատեք ձեր ձեռքերով։ Ա Թես․ 4.11

 

ԼՈւՌ ՀԱՎԱՏԱՐՄՈւԹՅՈւՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՆԴԵՊ

 

Սկզբում իրեն չնկատեցի։ Իջել էի նախաճաշելու իմ պանդոկում։ Ճաշասրահում ամեն ինչ մաքուր էր։ Սեղանը լի էր ուտեստներով։ Սառնարանը՝ նույնպես։ Գդալ-պատառաքաղի ամանը լեփ-լեցուն էր։ Ամեն ինչ կատարյալ էր։

Հետո տեսա նրան․ մի մարդու, ով մեկ այս էր լցնում, մեկ այն էր սրբում։ Նա ուշադրություն չէր գրավում։ Բայց որքան նստեցի, այնքան ավելի զարմացա։ Մարդը շատ արագ էր աշխատում՝ ամեն բան նկատելով և ամեն ինչ հասցնելով, սկզբից անելով պիտանին ու կարևորը։ Ամեն ինչ կատարյալ էր, որովհետև նա հավատարմորեն էր աշխատում, անգամ, եթե քչերն էին իրեն նկատում։

Մանրակրկիտ դիտելով այս մարդու աշխատանքը՝ հիշեցի Թեսաղոնիկեցիներին ուղղված Պողոսի խոսքերը․ «Պատիվ համարեք ապրել խաղաղ, յուրաքանչյուրդ ձեր գործերով զբաղվեք և աշխատեք ձեր ձեռքերով․․․․որպեսզի ուրիշների հետ պարկեշտությամբ վարվեք» (h. 11-12) ։ Պողոսը հասկացավ, թե ինչպես կարող է հավատարիմ աշխատողը գրավել ուրիշների հարգանքը՝ առաջարկելով լուռ վկայություն այն մասին, թե Ավետարանն ինչպես կարող է արժանապատիվ և նպատակասլաց կերպով ներարկել ուրիշների մեջ ծառայություն՝ նույնիսկ փոքր թվացող գործերում։

Ես չգիտեմ, թե արդյոք այն մարդը, ում տեսա այդ օրը, հավատու՞մ էր Հիսուսին։ Բայց երախտապարտ եմ, որ նրա խաղաղ ջանասիրությունը հիշեցրեց ինձ ապավինել Աստծուն, հանգիստ հավատարմությամբ ապրել մի կյանք, որն արտացոլում է Նրա հավատարիմ ուղիները։

Աղոթք - Հա՛յր, օգնի՛ր ինձ հիշել, որ Քո թագավորության մեջ չկան փոքր գործեր և ամեն օր հավատարմորեն կծառայեմ՝ Քեզ մոտիկ լինելու զգացումով։ Ամեն։

 

Մեր հավատքը պետք է ազդի մեր կատարած աշխատանքի վրա։ Հավատարիմ աշխատող լինելը հզոր վկայություն է։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծննդոց 10-12 , Մատթեոս 4