.
2024թ., Հունվարի 2

 

Ժողովող 1․1-11                                                                               Երեքշաբթի   |   Հունվարի 2

 

Եվ ծագում է արևը, և արևը մայր է մտնում։ Ժող․ 1․5

 

ՈՐԴԻՆ ԷԼ ՆՈւՅՆՊԵՍ ԲԱՐՁՐԱՆՈւՄ Է

 

Էռնեստ Հեմինգուեյի առաջին ամբողջական վեպը ներկայացնում է իր հարբեցող ընկերներին, որոնք տեսել էին Առաջին համաշխարհային պատերազմը։ Նրանք կրում էին պատերազմի սպիները՝ ուղիղ և փոխաբերական իմաստով ու փորձում էին հաղթահարել դրանք՝ խնջույքներով, մեծ արկածախնդրություններով և այլ տեղերում գիշերելով։ Միշտ էլ ալկոհոլը ամոքում է ցավը։ Ոչ մեկն ուրախ չէր։

Հեմինգուեյի գրքի «Եվ ծագում է արևը» խորագիրը գալիս է Ժողովողի գրքից (հ․ 1․5), ուր Սողոմոն թագավորն ինքն իրեն անվանում է «ուսուցիչ» (հ․ 1)։ Նա ամեն բան «ունայնություն» է կոչում (հ․ 2) և հարցնում է․ «Ի՞նչ օգուտ է ունենում մարդը արևի տակ կրած ամբողջ տանջանքից» (հ․ 3)։ Սողոմոնը տեսավ, թե ինչպես է արևը ծագում և մայր մտնում, հովը փչում, վտակներն անվերջ հոսում դեպի երբեք չբավարարվող ծովը (հ․ 5-7)։ Ի վերջո, ամեն ինչ մոռացված է (հ․ 11)։

Թե՛ Հեմինգուեյը և թե՛ ժողովուրդը մեկնում են՝ լոկ այս կյանքն ապրելու խիստ ունայնությունը։ Սողոմոնը, սակայն, հյուսում է աստվածային հստակ ակնարկներ իր գրքի մեջ։ Կա հավիտենականությունը և իրական լույսը։ Ժողովողը մեզ ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին կյանքն է իրականության մեջ։ Բայց նաև ցույց է տալիս Աստծուն՝ ինչպես կա։ «Ամեն ինչ, որ Աստված անում է, հավիտյան պետք է գոյատևի» (հ․ 3․14), և Նրա մեջ է մեր ունեցած մեծ հույսը։ Որովհետև Աստված մեզ, որպես պարգև, տվել է Իր Որդուն՝ Հիսուսին։

Աստծուց առանձին մենք անհատնում, մշտապես անհագ ծովի մեջ ենք։ Իր՝ հարություն առած որդու՝ Հիսուսի միջոցով մենք հաշտ ենք Նրա հետ և բացահայտում ենք մեր ապրելու իմաստը, արժեքը և նպատակը։

Աղոթք - Հա՛յր, օգնիր գտնել իմ առաքելությունը Քո մեջ։ Ամեն։

 

Ինչո՞վ ենք հագեցնում մեր ժամանակը և ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար։ Ինչպե՞ս կարելի է փոխել մեր առաջնահերթությունները՝ Հիսուսին հետևելու համար։ 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում    |      Ծննդոց 4-6 - Մատթեոս 2