Բ Կորնթացիներին 5․14-21 Երկուշաբթի | Հունվարի 1
Տեսե՛ք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ։ Ա Հովհ․3․1
ՆՈՐ ԻՆՔՆՈւԹՅԱՆ ՀՈւՅՍՈՎ
«Ես այն չեմ, ինչ որ առաջ էի, ես նոր մարդ եմ»։ Որդուս այդ խոսքերը, որոնք ասվեցին աշակերտների դպրոցական համաժողովի ընթացքում, նկարագրում են Աստծո կատարած փոփոխությունն իր կյանքում։ Մի ժամանակ՝ անցյալում, թմրամոլ Ջեֆֆրին ինքն իրեն տեսավ մեղքերի և սխալների մեջ։
Աստվածաշունչը մեզ քաջալերում է հետևյալ խոստումով․ «Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր մարդ է․ նախկին բաներն անցան և ամեն բան նոր է» (h. 17)։ Անկախ նրանից, թե ով ենք մենք կամ ինչ ենք արել անցյալում, երբ վստահում ենք Հիսուսին՝ մեր փրկության համար և ներում ենք ստանում Իր խաչի միջոցով, դառնում ենք նոր մարդ։ Եդեմի պարտեզից ի վեր մեր մեղքերի հանցանքը մեզ հեռացրել էր Աստծուց, բայց Նա այժմ մեզ «հաշտեցրեց» Իր հետ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով ու տվեց հաշտության ծառայությունը (հ. 18-19)։ Մենք Նրա սիրելի զավակներն ենք (Ա Հովհ․3․1-2)՝ մաքրված և վերափոխված՝ Իր Որդու նմանությամբ։
Հիսուսն ազատում է մեզ մեր մեղքերից և Նրա գերիշխող զորությամբ վերականգնվում է Աստծո հետ նոր հարաբերությունը, ուր ազատ ենք ապրելու ո՛չ թե մեզ համար, այլ «Իր, որ մեռավ մեզ համար և հարություն առավ» (h. 15)։ Այս Նոր տարվա օրվա մեջ եկե՛ք Նրա փոխակերպող սիրով ստիպենք մեզ ապրել նոր ինքնությամբ և նպատակներով, ինչը կօգնի մեզ ցույց տալ մեր փրկչին նաև ուրիշներին։ Նա կարող է մյուսներին էլ նոր մարդ դարձնել։
Աղոթք - Աբբա Հա՛յր, շնորհակալ եմ Որդուդ ուղարկելու, ինձ փրկելու համար։ Խնդրում եմ ինձ ուղարկիր մեկին, որ նույնպես Քո կարիքն ունի։ Ամեն։
Հնարավոր է նոր սկիզբ ունենալ Աստծո հետ։ Ուստի՝ կարող ենք ապրել որպես Նրա «նոր ստեղծագործություն»։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 1-3, Մատթեոս 1