.
«Երախտագիտություն» մեդալ՝ Արցախի նախագահի կողմից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատվիրակության հետ` ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: 

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Զավեն Խանջյանին է հանձնել կազմակերպությանը շնորհած «Երախտագիտություն» մեդալ՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու Արցախի միջեւ համագործակցությունը կպահպանի իր դրական դինամիկան:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը ներկա պատվիրակության կազմում էին. ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը տիկնոջ՝ Սոնա խանջյանի հետ, Հայաստանի ներկայացուցիչ՝ Հարութ Ներսեսսյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վեր. Պերճ Ճամպազյանը, Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Ռընե Լևոնյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանը, Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ վեր. Հարություն Սելիմյանը, Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոստյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը տիկնոջ՝ Հուրի Մելքոնյանի հետ, ՀԱԸ Հայաստանի գրասենյակի կառավարիչ, ՀԱԸ Արցախի ներկայացուցիչ Արսեն Մանասյանը, ՀԱԸ արտաքին գործերի պատասխանատու Լուսինե Օհանյանը, ՀԱԸ սոցիալական բաժնի պատասխանատու Քրիստինա Սիմոնյանը, ՀԱԸ ֆինանսական վերահսկիչ Արմեն Ստեփանյանը, Ֆրանսիայի Հայ Ավետարանական համայնքի անդամ Հովել Շնորհոքյանը:

 

 

 

Նախորդ
...
X