.
ՀԱԵ համայնքի ամենասպորտային ընտանիքը՝ ՀՀ նախագահի մրցանակակիր

2017թ.-ի հուլիսի 17-22-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին, պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց Ալավերդի համայնքը ներկայացնող Հանիսյանների ընտանիքը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամենասպրոտային ընտանիքներին անձամբ հանձնեց մրցանակները՝ մեդալները, պատվոգրերն ու դրամական պարգեւները: Այս մրցաշարին Հանիսյանները մասնակցում էին 6-րդ անգամ: Մինչեւ հանրապետական մրցույթին հասնելը, նրանք լավագույնն էին ճանաչվել Ալավերդիում: Արկադին եւ նրա կինը 16 տարի է ծառայում են Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում (ՀԱԵ): Արկադի Հանիսյանը նաեւ Ալավերդու ՀԱԵ ֆուտբոլային թիմի մարզիչ է 4 տարիքային խմբերում: ՀԱԵ-ն շնորհավորում է մեր համայնքի ամենասպորտային ընտանիքին, եւ փառք տալիս Աստծուն ինչպես նրանց հաջողությունների այնպես էլ նվիրման ու ծառայության համար:

Նախորդ
...
X