.
«Աստված մեզ հետ» մուլտֆիլմը ցուցադրվեց Ավետիսյան դպրոցում

«Աստված մեզ հետ» լիամետրաժ մուլտֆիլմը սկսել է շրջագայությունը հայերենով: Հունվարի 18-ին այն ցուցադրվեց Ավետիսյան դպրոցում: 5-ից 12-րդ դասարանի մոտ 300 աշակերտ և ուսուցիչ առիթ ունեցավ լսելու Հիսուս Քրիստոսի կյանքի ու երկրի վրա Նրա մեծ առաքելության մասին: Ցուցադրության ավարտին աշակերտները Նոր Կտակարաններ նվեր ստացան:

Հիշեցնենք, որ մուլտֆիլմը Հիսուս Քրիստոսի կյանքի դրամատիկ վերապատմումն է վերջին ողջ մնացած առաքյալի` Հովհաննեսի աչքերով: Ամերիկյան «Vision Video» ընկերության «Աստված մեզ հետ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովանավորությամբ կրկնօրինակվել է հայերեն «Աշխարհը հայերենով» հասարակական կազմակերպության «ՀԱՅ Ա.Ս.» ֆիլմերի կրկնօրինակման ստուդիայում: Թարգմանիչ՝ Արա Գևորգյան, կրկնօրինակման ռեժիսոր՝ Արամ Սողոմոնյան:

Նախորդ
...
X