.
Ի Տեր ննջեց վեր. Հարութ Խաչատրյանը

Հիսուսն ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի»։ Հովհաննես 11.25

Խոր ցավով տեղեկացանք, որ հունվարի 19-ին, 40 տարեկանում ի Տեր ննջեց մեր սիրելի եղբայր, Լոս Անջելեսում Միացյալ Հայ Ժողովական եկեղեցու ավագ հովիվ վեր. Հարութ Խաչատրյանը: 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդները հնարավորություն ունեցան ճանաչելու վեր. Հարութ Խաչատրյանին 2018 թ.-ին AMAA-ի 100-ամյակի շրջանակներում Հայաստանում տեղի ունեցած համաավետարանական համագումարի ընթացքում: Վեր. Հարութը, իր երաժշտական տաղանդներն ի փառս Աստծո գործածելով, յուրահատուկ ու ճոխ էր դարձնում համագումարի ընթացքի պաշտամունքներն ու փառաբանությունը, քաջալերում ու սովորեցնում էր երիտասարդներին նաև Աստծո Խոսքով: 

Վերջին տարին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ, բայց նրա ընթացքն իրական վկայություն էր, քանի որ ֆիզիկական տկարության մեջ ոչ մի վայրկյան հոգեպես չտկարացավ ու մինչև վերջին շունչը, բոլոր հնարավոր միջոցներով վկայեց Աստծո մեծ գործերի մասին: 

Մենք հավատում ենք, որ վեր. Հարութն այժմ իր սիրելի Փրկչի հետ է, բայց շարունակում ենք աղոթել կնոջ, մանկահասակ երկու որդիների, մեծ ընտանիքի, հարազատների ու ընկերների մխիթարության համար:

Նախորդ
...
X