.
Մեկնարկել է ՀԱԵ ՔԴ ծառայողների վերապատրաստման դասընթացի 2-րդ փուլը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի համագործակցության, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցության արդյունքում ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության ծառայողների վերապատրաստման և սերտիֆիկացման երկամյա դասընթացը շարունակվում է: 

Հունվարի 14-17-ը տեղի ունեցավ նախորդ տարի մեկնարկած դասընթացի երկրորդ փուլը: 

Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի դասախոս Վեր. Վիլբերտ վան Սաանի առաջնորդությամբ՝ դասընթացի մասնակիցներն այս անգամ սերտեցին հինկտակարանյան գրություններն ու մարգարեությունները, անդրադարձան այդ գրքերի պատմական ենթահողին, աստվածաբանական նշանակությանը, հոգևոր շեշտադրությանը:

Վեր. Վիլբերտի պրակտիկ առաջադրանքներն օգնեցին դասընթացի մասնակիցներին գործնականում սովորել, թե ինչպես պետք է ուսուցանել Հին Կտակարանի գրքերը մանուկներին, պատանիներին և երիտասարդներին:

Այս դասընթացի արդյունքները ևս կամփոփվեն քննությամբ:

Նախորդ
...
X