.
Սուրբ Ծննդյան Բարի Լուրն Արմավիրում

Արմավիրում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին վերսկսեց իր ծառայությունները՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան Բարի Լուրի ավետմամբ: Հունվարի 7-ին՝ վաղ առավոտից, եկեղեցում Սուրբ Ծննդյան իրարանցում էր. Տերունական Պաշտամունքից հետո քաղաքի մանուկները՝ մոտ 190 հոգի, 3 հերթափոխով դիտեցին «Պաուվրե թաղամասի հեքիաթը» Սուրբ Ծննդյան ներկայացումը։ Այն պատմում էր Քրիստոսից բխող ուրախության, սիրո և հոգատարության մասին։

Յուրաքանչյուր ներկայացումից առաջ Արմավիրում ՀԱԵ նորանշանակ հոգևոր հովիվ պատ. Արմո Արզումանյանը ողջունեց ներկաներին, հնչեցրեց Քրիստոսի Ծննդյան ավետիսի խոսքերն ու առաջնորդեց  «Հայր Մեր» աղոթքը: Պատվելին նաև հայտնեց, որ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին վերսկսում է Արմավիրում եկեղեցական ծառայությունները, և այսուհետև եկեղեցու դռները բաց կլինեն բոլորի համար:

Երեխաների և ծնողների դրական արձագանքը փաստում էր, որ Բարի լուրը հասել է նրանցից յուրաքանչյուրի սրտին։ Իսկ Սուրբ Ծննդյան ուրախությունն ամբողջացրին նվերները: Մանուկները հրաժեշտ տվին՝ նորից հանդիպելու ակնկալիքով։

Նախորդ
...
X