.
Սուրբ Ծննդյան նվերների փաթեթավորումն ավարտվեց

3 օր և 10000 + փաթեթավորված նվեր։ Անհավանական է հնչում, այդպես չէ՞:

Սակայն մինչ ամբողջ քաղաքն ամանորյա եռուզեռի մեջ է, Ավետիսյան դպրոցում Սուրբ Ծննդյան  բարձր տրամադրություն էր։ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը դարձյալ հետամուտ են, որպեսզի հազարավոր մանուկներ Սուրբ Ծնունդը նշեն նվերներով:

Ընդհանուր թվով շուրջ 100 աշակերտի, կամավորի և եկեղեցու ծառայողների ջանքերով դեկտեմբերի 15, 16, 17-ին մեծ հոժարությամբ և ուրախությամբ փաթեթավորվեցին ու Հայաստանի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ սահմանամերձ գյուղեր ուղարկվեցին անակնկալներով հարուստ արկղերը։

Պարկերը, որոնք լի էին գրենական պիտույքներով, հագուստով, խաղերով ու այլ հետաքրքիր պարագաներով, Հիսուս Քրիստոսի ծննդյան Բարի լուրի ավետման մի մասնիկը պիտի դառնան Հայաստանի տարբեր շրջաններում՝ Հայատանյայց Ավետարանական եկեղեցիներում նախատեսվող Սուրբ Ծննդյան միջոցառումների ընթացքում։ Յուրաքանչյուր պարկ իր հետ փոխանցելու է Աստծո սերը, հոգատարությունն ու ջերմությունը. անշուշտ, դրա ապացույցը կլինեն հազարավոր երեխաների փայլփլուն աչքերը և լայն ժպիտները։

 

Հասմիկ Հարությունյան
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից

 

Նախորդ
...
X