.
Հույսի Աստվածը

«Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք»։ Հռոմեացիներին 15.13

Աստված հույսի Աստված է, հույս տվող Աստված է։ Աստված հույսի Աստված է` նույնիսկ անհույս իրավիճակների մեջ: Նա մեր անհույս ընթացքի մեջ հույսի ճանապարհ բացեց։ Հիսուս Քրիստոսն Իր ծնունդով, կյանքով, ինքնազոհ մահով և հարությամբ դարձավ հույսի ճանապարհ, որի մեջ քայլելով՝ նորից կարող ենք կյանք ունենալ։

Եվ միայն այդ հույսի միջոցով կարող ենք հավատքի կյանքի մեջ իրական ուրախություն և խաղաղություն ունենալ։ Եվ դրանում Սբ․ Հոգու դերը մեծ է։ Առաքյալը մեկ այլ տեղ՝ այս նամակում, նշում է, որ «Աստծո արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով» (Հռովմ․ 14․17)։ Սբ․ Հոգու զորությամբ և Աստծո տված  հույսի ճանապարհի վրա ամուր կանգնած՝ կարող ենք մեր կյանքն ապրել  հույսով և առատանալ դրանում։

Նախորդ
...
X