.
ՀԱԵ-ն արցախահայությանն օգնելու նախաձեռնություն է սկսում

«Տեսնո՞ւմ ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ, և այդ գործերով հավատը կատարյալ դարձավ»: Հակոբոս 2.22

Արցախահայության համար այս օրհասական պահերին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ոչ միայն աղոթքով ու հավատքով է նրանց կողքին, այլև՝ գործնականում:

ՀԱԵ-ն Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հետ միասին, արցախահայությանն աջակցության նախաձեռնություն է սկսում:

Այդ պատճառով կոչ ենք անում ՀԱԵ համայնքի անդամներին ու քաջալերում, որ առաջիկա կիրակին ոչ միայն մասնակցեն այս առիթով տեղական եկեղեցիներում կազմակերպվող հանգանակությանը, այլև չոր, երկար պահպանվող սննդի, հագուստի, տնտեսական և հիգիենիկ պարագաների, ներքնակների և այլ անհրաժեշտ իրերի հավաքագարում կազմակերպեն:

Փաթեթները պատրաստ լինելուն պես պետք է կապ հաստատել ՀԱԵ գրասենյակի հետ, որպեսզի ըստ կարիքի և առաջնահերթության՝ փորձենք ուղղորդել բաշխման պրոցեսը:

Խնդրում ենք նաև տեղեկացնել, եթե կարող եք արցախահայերին հյուրընկալել, օթևանով ապահովել կամ վարձակալությամբ բնակարաններ առաջարկել:

Շարունակում ենք աղոթել մեր երկրում ստեղծված այս դժվար կացության համար և հավատում, որ Աստծո սերը մեր հայրենակիցներին կարող ենք փոխանցել նաև հավատով լեցուն մեր գործերով:

 

Նախորդ
...
X