.
ՀԱԵ-ն միասնական աղոթքի է կանգնում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին կոչ է անում եկեղեցու անդամներին, հավատացյալներին, սեպտեմբերի 22-ին, ժամը՝ 18:00-ին, միաբանվելով տեղական եկեղեցիներում, կամ Հայաստանյայց Ավետարանական որևէ եկեղեցում՝ աղոթքով գալ Աստծո առջև և աղաչել ստեղծված ներկա իրավիճակի, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության, ապահովության եւ ներքին խաղաղության, խավարի եւ անորոշության մեջ Աստծո անմիջական միջամտության համար։

Նույն ժամին միասնական աղոթքը կարևոր է։

Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։

Բ Կորնթացնիներին 4.8-10