.
Աղոթքի կոչ Արցախի համար

Ստեփանակերտն այս պահին ռմբակոծվում է: Բնակիչների վկայությամբ ԱԹՍ-ներն ու ծանր հրետանին Շուշիի կողմից են աշխատում: Օդային տագնապը ստիպել է մարդկանց ապաստարաններում պատսպարվել:

Ադրբեջանի ՊՆհայտարարություն է տարածել․ «... Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով Լեռնային Ղարաբաղում սկսվել են տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին դատապարտում է Ադրբեջանի անմարդկային գործողությունները: Կոչ է անում քրիստոնեական բոլոր եկեղեցիներին միաբանվել աղոթքով, ինչպես նաև գործածել հնարավոր բոլոր լծակները՝ խնդիրը տարբեր հարթակներում բարձրաձայնելու:

Թող Աստծո պաշտպանությունն ու առաջնորդությունը լինի Արցախի վրա այս օրհասական պահին: