.
Նոր փորձաշրջանի մեկնարկ նոր համայնքում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ներքին կանոնագրի համաձայն՝ աստվածաբանական կրթությունն ավարտած և ծառայության անցած հովիվները, մինչև հիմնական պաշտոնակոչությունը, փորձաշրջան են անցնում ՀԱԵ տարբեր համայնքներում: 

Այսպես, 2022 թ.-ի սեպտեմբերից Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցը հաջողությամբ ավարտած երկու եղբայրները՝ Արմեն Միսակյանն ու Խաչիկ Նազարյանը մեկ տարի ծառայեցին համապատասխանաբար ՀԱԵ Բաղրամյան 18-ի և Ստեփանավանի համայնքներում: 2023 թ.-ի սեպտեմբերից նրանց ծառայության դաշտը փոխվեց: 

Սեպտեմբերի 3-ին ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն Արմեն Միսակյանին ներկայացրեց ՀԱԵ Հարավ Արևմտյան թաղամասի համայնքին, որտեղ նա՝ որպես օգնական հովիվ, կշարունակի իր փորձաշրջանը: Վեր. Հովսեփյանը, ՀԱԵ ՀԱԹ-ի հոգաբարձուների ու համայնքի հետ միասին, աղոթք բարձրացրեց Արմեն Միսակյանի ու եկեղեցու համար: Այնուհետև Միսակյանը՝ որպես Տերունական օրվա պատգամաբեր, խոսեց հավատարիմ եկեղեցու մասին՝ մեջբերելով Եբրայեցիս 10.19-25 համարներն ու անդրադառնալով եկեղեցու հավատարմության պատճառներին: Արմեն Միսակյանը մասնակցեց նաև Սուրբ Հաղորդության մատակարարմանը: 

Սեպտեմբերի 10-ին ՀԱԵ Ալավերդու համայնքը ողջունեց, իսկ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվն աղոթք բարձրացրեց եկեղեցու և Խաչիկ Նազարյանի համար, ով շարունակելու է իր փորձաշրջանն այդ համայնքում՝ որպես օգնական հովիվ: Խաչիկ Նազարյանի պատգամը Եփեսացիս 6.10-20 համարների շուրջ էր՝ Աստծո սպառազինությամբ զգեստավորվելու կարևորության մասին:   

Նախորդ
...
X