.
ՀԱԵ ՔԴ ծառայողներն ուսումնասիրում են Հնգամատյանը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության ծառայողների համար երկամյա դասընթացի առաջին փուլը մոտենում է ավարտին: Այս օրերին նրանք, Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի դասախոս Վեր. Վիլբերտ վան Սաանի առաջնորդությամբ, սերտում են հնգամատյանը՝ Հին Կտակարանի առաջին 5 գրքերը:

5 օրերի ընթացքում դասընթացի մասնակիցներն ուսումնասիրում են հնգամատյանում առկա գրական ժանրերը, վերլուծում ու մեկնաբանում են նահապետների պատմությունները, անդրադառնում են Հին Ուխտի էթիկական ու աստվածաբանական պատգամներին:

Սկսելով արարման պատմությունից, անդրադառնալով անկման իրողությանը, քաղաքակրթության մեկնարկին, փրկության ուղուն ու Աստծո առաջնորդությանը՝ Վեր. Վիլբերտը դասախոսությունը բաժանել է թեմաների: Առաջին օրվա թեման՝ «Աստված ստեղծում է», Ծննդոց 1-4 գլուխների հիման վրա էր, երկրորդ օրը՝ «Աստված կանչում է», որի գործող անձիք Աբրահամն ու Սառան էին: Ծննդոց 25.19-33.20 և Ելք 1-18 համարների շուրջ էր երրորդ օրվա թեման՝ «Աստված փրկում է»: «Աստված առաջնորդում է» նախավերջին թեման կլինի Ելք 20 և Ծննդոց 37-47 գլուխների շուրջ: Վերջում ուսանողները գործնական աշխատանքի հնարավորություն կունենան. անհատական կամ փոքր խմբերով կաշխատեն հնգամատյանի որևէ տեքստի, կերպարի կամ աստվածաբանական թեմայի մեկնաբանության վրա ու կներկայացնեն այն:

Սեմինարը կավարտվի սեպտեմբերի 8-ին՝ ամփոփելով երկամյա դասընթացի 1-ին փուլը:

 

Նախորդ
...
X