.
Երկամյա դասընթաց ՀԱԵ ՔԴ ծառայողների համար

Կարևորելով հոգևոր կրթությունը, եկեղեցում ծառայող առաջնորդների մասնագիտական հմտությունների շարունակական բարձրացումն ու վերապատրաստումը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին կրթական նոր նախաձեռնություն է սկսել:

Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի հետ (ՄԱԱԴ) համագործակցության արդյունքում մեկնարկել է երկամյա դասընթաց ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության ավելի քան 30 պատասխանատուի ու ծառայողի համար։

Դասընթացը նախատեսվում է տարին երկու անգամ՝ երկու շաբաթով։ Առաջին փուլը սկսվեց 2023թ.-ի օգոստոսի 28-ին և կտևի մինչև սեպտեմբերի 8-ը:  

Այս դասընթացի խոսնակներն են՝ ՄԱԱԴ-ի դասախոսներ Հալա Բիթար Խուրին, ով առաջիկա շաբաթվա ընթացքում կխոսի քրիստոնեական դաստիարակության հիմունքների մասին, և Վեր. Վիլբերտ վան Սաանը, որի դասախոսության թեման Սուրբ Գրքի սերտողության հիմունքներն են։

Յուրաքանչյուր դասընթացի ավարտին մասնակիցները հանձնարարություններ կստանան, որի արդյունքները թույլ կտան հասկանալ, թե որքանո՞վ են նրանք յուրացրել թեման և որրքանո՞վ է հաջողել դասընթացը։

Ուսման ավարտին դասընթացի մասնակիցները վկայական կստանան։ 

Նախորդ
...
X