.
ՀԱԵ Նոյեմբերյանի համայնքն արժևորեց հովիվ պատ. Դավիթ Բաբայանի ծառայությունը

Կիրակի՝ օգոստոսի 20-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Նոյեմբերյան քաղաքում հրաժեշտ տվեց գրեթե 8 տարի եկեղեցին հովված պատ. Դավիթ Բաբայանին։ Պաշտամունքի ընթացքում՝ փառաբանությունից հետո, ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը համայնքին հայտարարեց հովվի փոփոխության մասին։ Եկեղեցու հոգեբարձության ներկայացուցիչը՝ Լիլիկ Շուշանյանը, համայնքի անունից երախտիքի եւ հրաժեշտի խոսք ուղղեց պատ. Դավիթ Բաբայանին՝ հանձնելով նաև խորհրդանշական նվեր, որից հետո ավագ հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը հատուկ աղոթք բարձրացրեց պատ. Դավիթ Բաբայանի, նրա ընտանիքի և Նոյեմբերյանում ՀԱԵ֊ի համար։ Այնուհետեւ, պատ. Դավիթ Բաբայանն Աստծո Խոսքի պատգամն ուղղեց ՀԱԵ Նոյեմբերյանի համայնքին։ Նա խոսեց Բ Տիմոթեոս 3.14-15 համարների շուրջ՝ հարատեւել այն ամենի մեջ, ինչ սովորեցինք եւ ինչին հավատացինք, և հիշել, որ Աստծո Խոսքի ուսուցման մեջ անհրաժեշտ են քաջություն, սեր եւ կարգապահություն։

Պատվելի Դավիթ Բաբայանը ծառայությունը կշարունակի ՀԱԵ Վանաձորում՝ որպես օգնական հովիվ: Ծառայության նոր վայրում նրա պաշտոնակոչության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին: 

Նոյեմբերյանում ՀԱԵ-ն կշարունակի մնալ ՀԱԵ հովիվների հոգածության ներքո՝ մինչ նոր հովվի նշանակումը:  

 

Նախորդ
...
X