.
Քրիստոսն անփոփոխ է

 

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Եբրայեցիներն 13.8

 

Կյանքում ամեն բան փոփոխական է, միայն Քրիստոսն է անփոփոխ։ 

Նրա Խոսքը և ուսուցումները նույնն են, և ինչպես իր երկրային օրերում, այնպես էլ հիմա, յուրաքանչյուր հավատացողի համար դրանք ամենօրյա կենսական կերակուր են։

Նրա փրկարար գործը նույնն է. խաչի վրա Իր անձնազոհ մահով Նա մեկ անգամ եւ ընդմիշտ փրկություն շնորհեց Իրեն հավատացողներին։ Այն այսօր էլ ի զորու է ազատել մարդուն մեղքի ու մահվան կապաքներից։

Նրա խոստումներն ու հորդորները նույնն են։ Նա 

պատվերներ տվեց Իր աշակերտներին եւ խոստումներ տվեց՝ ի պատասխան նրանց հավատարմության, մինչ Իրեն կսպասեն։ Այսօր էլ բոլոր Իրեն սպասողներին կոչ է անում մնալ հավատարիմ մինչև վերջ։ Նրան հուսացողը երբեք ամոթով չի մնալու։

Քրիստոսը նույնն է այսօր …