.
Միայն Աստված կարող է ցրել քո ներսի խավարը

«Ես իբրև լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, ով ինձ հավատում է, խավարի մեջ չմնա»: Հովհաննես 12.46

Խավարը բաժանում է Աստծուց։ Մեղքի եւ անհնազանդության պատճառով բոլոր մարդիկ հայտնվել են խավարում։ Նույնիսկ չգիտակցելով՝ մեղքին գերի, մարդիկ ապրում են «լույս» կարծեցյալ խավարում։ Ծրագրում են, որոշումներ կայացնում, նպատակներ դնում՝ կարծելով իրենք են իրենց կյանքի «տերը»։ Այնինչ, խավարը մեզ ամուր բռնած պահում է եւ ինքն է ծրագրում մեր առօրյան եւ վաղվա օրը։ Ապագան կործանարար էր լինելու, եթե Աստված Իր Լույսն աշխարհ չուղարկեր։ Քրիստոսն է աշխարհի միակ, ճշմարիտ Լույսը։ Միայն Նրան հավատալով, Նրան ընդունելով մեր կյանքի Տերն ու Փրկիչը՝ մենք կարող ենք Իր օգնությամբ ազատվել խավարի գերությունից։

Նա եկավ, որպեսզի մեզ փոխադրի խավարի թագավորությունից դեպի Իր՝ Լույսի Թագավորությունը (Կող. 1.13-14)։

Միայն Աստված կարող է ցրել քո ներսի խավարը։ Հիսուս Քրիստոսը խաչվեց, որպեսզի դու խավարի մեջ չմնաս։