.
Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի միջոցով է

 

«Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» ։ Հռոմեացիներին 3.23

Ոչ մի մարդ, լինի անցյալում, ներկայում կամ ապագայում, ինքն իրեն չի կարող արդարացնել, ինքն իրեն չի կարող ազատագրել մեղքից ու դրա անդառնալի հետևանքից, որ մահն է՝ հավիտենական մահը։ Բոլորն անխտիր մեղանչել և զրկվել են Աստծո փառքից։ Աստված, Իր խոստման համաձայն, Իր արդարությունը հայտնեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա խաչի վրա եղավ քավություն մեր գործած մեղքերի համար։ Նրա անունին հավատալով՝ մենք կարող ենք փրկվել։

Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի միջոցով է։

Այս «բոլորի» մեջ նաև դու ես՝ առանց Քրիստոսի, մեղավոր և զրկված Աստծո արդարությունից։