.
Քրիստոսի վերքերի բժշկությունը

 

«Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք»։ Ա Պետրոս 2.24

Մենք ինքներս ի զորու չենք ո՜չ հեռացնել մեզ մեր մեղքերից եւ ո՛չ էլ հեռու մնալ դրանցից։

Քրիստոսն Իր մարմնով մեր փոխարեն խաչի վրա կրեց՝ բարձրացրեց մեր մեղքերը, եւ մեզ ազատեց մեղքի անտանելի ծանրությունից։ 

Մեղքից ազատագրելով՝ Նա մեզ կոչ է անում, որպեսզի արդարության համար ապրենք, արդարություն գործենք եւ այլեւս երբեք չմոտենանք մեղքին՝ ո՛չ մտքով, ո՛չ խոսքերով եւ ո՛չ էլ գործերով։

Նա Իր Խոսքի եւ ուսուցումների միջոցով մեզ սովորեցնում է արդարության ուղին։ Նրանում է մեր արդարությունը։

Քրիստոսի վերքերով ենք բժշկվել։ Այս պատկերը թող դաջվի մեր սրտում եւ որպես ամուր կղպանք՝ փակ պահի մեր սրտի դուռը մեղքի ցանկացած ոտնձգության համար։