.
Առանց Քրիստոսի մեր կյանքն անիմաստ է

 

«Հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, 23 և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք 24 ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է»։ Եփեսացիներին 4.22-24

Քրիստոնյայի համար կա կյանքի երկու փուլ՝ հին ու նոր, անցյալ ու ներկա, հին մարդ ու նոր մարդ, Քրիստոսից առաջ եւ Քրիստոսի հետ։

Առանց Քրիստոսի եւ Նրա ուսուցումների հին մարդը եսակենտրոն է՝ իր ցանկություններով հրապուրված եւ խաբված, ստախոս, բարկացկոտ, իրենը փնտրող, ուրիշներին թերագնահատող, միշտ դժգոհ, անհանգիստ ու անկայուն։

Աստված Քրիստոսի մեջ եւ Նրա միջոցով մեզ ճշմարտությունը սովորեցրեց (4.21), մեր միտքն ու հոգին նորոգելով՝ մեզ նոր մարդ դարձրեց Իր պատկերի համաձայն։ Մեզ Իր անբացատրելի շնորհով փրկեց ու վերստին կյանք տվեց, որպեսզի ճշմարտության մեջ քայլենք, մեր սրբության կյանքին ուշադրություն դարձնենք եւ արդարություն գործենք։

Առանց Քրիստոսի մեր կյանքն անիմաստ է …