.
Երգիչ-երգահան Դանիել Դեքերը կայցելի ՀԱԵ

Երգիչ-երգահան Դանիել Դեքերը, ով հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ ու Արա Գևորգյանի ՛՛Ադանա՛՛ երգի անգլերեն կատարմամբ, Հայաստանում է և պատրաստվում է իր կատարումներով ու հոգևոր վկայությամբ մասնակցել ՀԱԵ Տերունական պաշտամունքներին: Առաջիկա կիրակիները երգիչը կայցելի Հայաստանյայց Ավետարանական մի քանի եկեղեցի, իսկ հուլիսի 7-ին հանդես կգա փոքրիկ համերգ-փառաբանությամբ: Համերգը տեղի կունենա Բաղրամյան 18-ում, ժամը՝ 18:30-ին: 
Մուտքն ազատ է: