.
Հնազանդվել Աստծուն

 

«Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի»  Հակոբոս 4.7 

Աստծուն հնազանդվելը ո՛չ արտաքին դրսևորումներով և ո՛չ էլ պարագաների բերումով է արտահայտվում։ Աստծուն հնազանդվում ենք, երբ ապրում ենք Իր Խոսքի համաձայն, երբ գիտակցում ենք, որ միայն Նա է մեր Տերն ու առաջնորդը` մեր կյանքում առաջին տեղը զիջելով Նրան և ուրիշ ոչ մեկի։ Մարդկային կյանքն իմաստավորվում է միայն այս դեպքում, երբ խոնարհվում ենք Նրա առաջ (4․10) և ձգտում մոտենալ ու ճանաչել Նրան մեր ողջ կյանքի ընթացքում (4․8)։

Աստծուն հնազանդվելով` կարող ենք դիմադրել սատանային։ Աստծո Խոսքի համաձայն ապրելով` առիթ չենք տա չարին` իր ծրագիրն իրականացնելու մեր կյանքում։ Սատանայի ծրագիրն է՝ հեռացնել մարդուն Աստծուց։ Աստծուն մոտենալով՝ Աստծո պաշտպանության տակ մտնելով՝ սատանայի ձեռքերը կկապվեն և նա կփախչի մեզնից։

Աստծուն հնազանդությունը պատվեր է և միակ միջոցը՝ Իրեն մոտենալու։