.
«Պատանիները պատանիների համար»՝ համագումար

Մայիսի 8-ին, Հանքավանի «Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ պատանեկան համագումար Երեւանի, Արմավիրի, Աբովյանի, Արտաշատի ու Այնթապի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավելի քան 100 պատանիների մասնակցությամբ: Համագումարը յուրահատուկ էր նրանով, որ թեման՝ 21-րդ դարի մարտահրավերները, իրենց կարիքների համեմատ ներկայացնում էին պատանիները: Առաջին մեծ թեման կրթությունն էր, որի մեջ անդրադարձ եղավ էթիկայի, բառապաշարի խնդիրներին, ինչպես նաեւ մասնագիտության կամ արհեստի ընտրությանը: Համագումարի երկրրորդ բաժնում, որը անդրադառնում էր վիրտուալ աշխարհին, պատանիները ներկայացրեցին սոց.ցանցերի դրական ու բացասական կողմերը, խոսեցին սելֆիամոլության ծայրահեղությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձան համացանցում գուշակությունների եւ խաղերի թեմային: Համագումարը համեմվեց միասնական պաշտամունքով, որը անցկացրեցին Հարավ Արեւմտյան թաղամասի, Բաղրամյան 18-ի, Աբովյանի եւ Արմավիրի ՀԱԵ պատանիները, ինչպես նաեւ համատեղ հյուրասիրությամբ ու ճաշով, ինչպես նաեւ խաղերով:

Այսօրինակ համագումարների նպատակը ոչ միայն պատանիներին հաղորդակցվելու առիթ ստեղծելն ու նրանց հուզող հարցերին անդրադառնալն է, այլեւ սովորեցնելը, որ կյանքում ամեն ոլորտի առնչությամբ Տերը պատվերներ ունի, եւ Աստվածահաճո կյանք ապրող պատանին նախանձախնդիր պետք է լինի Աստծո Խոսքը սերտելու եւ կյանքի կոչելու հարցում: 

Նախորդ
...
X