.
Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25.05.2023

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին (ՀԱԵ) տեղեկացնում է, որ դադարեցված է Արմավիր քաղաքի տեղի եկեղեցու հովիվ Վերապատվելի Գարուշ Անտոնյանի հովվական լիազորություններն ու ծառայությունները։ Գարուշ Անտոնյանի կողմից Արմավիր քաղաքում որևէ ինքնագործունեություն առնչություն չունի ո՛չ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու(ՀԱԵ) և ո՛չ էլ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) հետ։ 

ՀԳ - Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին կարճատև դադարից հետո շարունակելու է իր ծառայությունները Չարենցի 12 հասցեում։ 

ՀԱԵ-ն և ՀԱԸ-ն Արմավիր քաղաքում այլ հասցեով եկեղեցական և բարեգործական ծառայություններ չեն իրականացնում։

 

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու 
Հոգևոր Խորհուրդ