.
Շնորհը՝ մեղքի հատուցումից փրկություն

«Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» Հռոմեացիներին 6.23

Մեղքը խոստանում է կյանք, հաճույք և վայելք, բայց փոխարենը հատուցում է մահ։ Մեղքին ծառա լինելով՝ մահվան անդառնալի ճամփան ենք բռնում։ Մեղքի վարձքը մահ է։ Միայն Աստծո ձրի շնորհով կարող ենք ազատագրվել մեղքի գերությունից, դրա հատուցումից և իրական, հավիտենական կյանքի ճամփան բռնել, որ մեզ շնորհվեց Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Աստծո շնորհը մեզ չի տրվում որպես մեր գործերի հատուցում, այլ՝ որպես նվեր, որպես Քրիստոսի ինքնազոհ սիրո արդյունք։ Միայն Նրա միջոցով է այդ շնորհը հասանելի մեզ։

«Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա»: Եփեսացիներին‬ ‭2‬.8‬-‭9‬