.
Սաղմոս 119:1

«Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ» Սաղմոս 119:1

Ցանկացած մարդու, բայց հատկապես երիտասարդի ամենօրյա աղոթքն այսպիսին է լինում։ Սա ոչ միայն աղոթք է, այլև հոգևոր կարգապահություն։ Մեղանչումից, մեղքից հեռու մնալու ամենապահով միջոցն Աստծո պատվիրանները՝ ուսուցումները, մեր կյանքից ներս՝ մեր սրտում պահելն է։

Մեր սիրտն Աստծո Խոսքի թաքստոց պետք լինի և ոչ թե մեղքի թաքստոց։ Մեղքն ունակ է կտրելու, հեռացնելու մեզ Աստծուց։ Այն իր խորն արմատներն է գցում մեր սրտում և պղծում մեզ ու մեր ողջ կյանքը, քանի որ Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցրել է․ «Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։ Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում» (Մատթ․ 15․18-20)։

Սաղմոսերգուն բարձրաձայն խոսում է Աստծո հետ և ինքն իրեն հարցնում․ «Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով Քո խոսքի համեմատ»(Սաղմոս 119․9)։

Քննի՛ր ինքդ քեզ ու քո ընթացքը և Աստծո Խոսքով կարգավորի՛ր կյանքդ ներսից և դրսից։