.
ՀԱԵ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ

2017 թ. Ապրիլի 29-ին, Վանաձորի ՀԱԵ  մարզադահլիճում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցիների  մինչև 15 տարեկան  տղաների ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում էին  Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Թումանյանի եւ Աբովյանի թիմերը:

Մրցաշարի  հաղթող  ճանաչվեց Ստեփանավանի թիմը:
Երկրորդ  տեղը գրավեց Ալավերդու հավաքականը:
Երրորդ տեղը գրավեց Թումանյանի թիմը:

Մի քանի ֆուտբոլիստներ, լավագույնս խաղալու համար, արժանացան խրախուսական մրցանակների:  

Հաղթող  թիմերը համապատասխան կարգի դիպլոմներ և մեդալներ ստացան, իսկ առաջին մրցանակային տեղը զբաղեցրած թիմը նաև գավաթի արժանացավ:

ՀԱԵ մանկապատանեկան ֆուտբոլի այս մրցաշարը հոբելյանական էր, կազմակերպվում էր 20-րդ անգամ: 

Նախորդ
...
X