.
Չենք վհատվում․․․

 

«Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է»։ Բ Կորնթացիներին 4․16

Վհատությունը թուլության, վախի և հանձվելու նշան է։ Առաքյալն իր մարմնի տկարության ու հիվանդության մեջ երբեք չկորցրեց իր վստահությունն Աստծո հանդեպ և երբևիցե չդադարեց խոսել և քարոզել Տեր Հիսուս Քրիստոսի մասին (4.5, 8-12)։ Ավետարանի համար առաքյալի ֆիզիկակական վազքը և զրկանքները զգալի էին իր մարմնին և տկարացնում ու թուլացնում էին նրան ֆիզիկապես։ Նա, որքան էլ որ տեսնում էր իր մարմնի «քայքայումը», նույնքան էլ փորձառաբար զգում էր, թե իր հոգին ինչպես է նորոգվում՝ իր հավատն ու հույսն ամեն օր ամրապնդելով Նրանում, ով կանչեց իրեն Իր գերազանց հավիտենական փառքին (4.13-18):

Նման փորձառություն սպասվում է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը դնում են հանուն Ավետարանի։