.
Սուրբ Ծննդյան նվերների փաթեթավորումն ավարտվեց

Մի քանի օր տևած անսովոր եռուզեռ, տոնական տրամադրություն, գունավոր նվերներ ու տասնյակ կամավորներ, ովքեր մեղվի պես աշխատեցին: Ավետիսյան դպրոցի սպորտային դահլիճը ժամանակավորապես վերածվել էր Սուրբ Ծննդյան նվերների փաթեթավորման կենտրոնի:  

Տարիներ շարունակ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությամբ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ոչ միայն ավետում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան բարի լուրը, այլև Հայաստանի ու Արցախի ավելի քան 12000 մանուկի ու պատանու ուրախացնում է Սուրբ Ծննդյան նվերներով:

Նվերներով բեռնված արկղերը շուտով կուղևորվեն Հայաստանի և Արցախի ավելի քան 80 բնակավայր, այդ թվում և սահմանամերձ գյուղեր: Գրենական պիտույքներով, հիգիենիկ պարագաներով, հագուստով ու տարբեր տեսակի խաղալիքներով լցված պարկերը  երեխաներին կբաժանվեն ՀԱԵ Սուրբ Ծննդյան միջոցառումների ընթացքում:

Փրկչի Ծննդյան Ավետիսը լսող երեխաներին նվերները կհիշեցնեն Աստծո սիրո, ողորմության ու հոգատարության մասին:

 

Նախորդ
...
X