.
Վերնատուն: Հովիվները ՀՈՎՎԻ հետ

Քսանչորս ժամ աղոթքի, խորհրդածության, պաշտամունքի, հոգևոր հաղորդակցության ու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու առաջիկա տարիների ռազմավարության գործնական քայլերի շուրջ քննարկման համար սեպտեմբերի 26-27-ը  հերթական Վերնատունն էր: Ծաղկաձորում հավաքվել էին Հայաստանի ու Արցախի ՀԱԵ հովիվները: Ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց առաջիկա տարիների տեսլականն ու դրան ուղղված գործնական քայլերը, որոնք աղոթքով քննարկման դրվեցին: 

Վերնատան ընթացքում հատուկ աղոթքի ժամ էր հատկացվել հայրենիքի պաշտպանության, ՀՀ պետականության անվտանգության և հզորացման, զինվորների, սպաների և բանակի, զոհվածների ընտանիքների մխիթարության, վիրավորների ապաքինման, գերիների ազատության, ինչպես նաև ժողովրդի միաբանության համար:

ՀԱԵ հովիվների մեկօրյա հանդիպումն ավարտվեց Սուրբ Հաղորդության պաշտամունքով:

Նախորդ
...
X