.
Համաավետարանական երիտասարդական համագումար․Օր 9

Համաավետարանական երիտասարդական համագումարի 9-րդ օրվա առավոտը սկսվեց երկնքում փողփողացող հայկական դրոշներով. Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ամերիկայից, Լիբանանից հայրենիք եկած հայազգի զավակներն այցելեցին Եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին երեք պատերազմի ընթացքում պայքար մղած ու հերոսացած մի ողջ սերնդի։ 

Պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ երիտասարդները զոհվածների հարազատների համար մխիթարության աղոթք բարձրացրին, լսեցին նաև Աստծո Խոսքը. Վեր. Հովհաննես Հովսեփյանը Հովհաննու Ավետարանի 15:13 համարը մեջբերեց. «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար»:

Կյանքը մեկ անգամ ևս արժևորելու մտքերով համագումարի մասնակիցները ուղևորվեցին դեպի Խոր Վիրապ։ Եկեղեցական համալիրում պտտվելով ու ծանոթանալով ևս մեկ մշակութային կոթողի՝ նաև կարողացան վայելել բացվող տեսարանը` հայրենիքի անշոշափելի խորհրդանիշը` Արարատը։ Լուսանկարվեցին և կրկին ճանապարհ ընկան դեպի Երևան։ 

Երեկոյան օրն ավարտվեց Երևանի Սարյան փողոցի մի անկյունում համեղ ժամանցով։

Նախորդ
...
X