.
Համաավետարանական երիտասարդական համագումար.Օր 8
Համաավետարանական երիտասարդական համագումարի 8-րդ օրվա առավոտը սկսվեց տեղանք բացահայտելու մտադրությամբ։ Ավտոբուսի մեջ լսելով ու ձայնակցելով «Ամեն հայի հույսի տուն Երևան» երգը` համագումարի մասնակիցներն ուղղություն բռնեցին դեպի Ամբերդի հնավայր, որտեղ ոչ միայն տեսան ու զգացին միջնադարյան հայկական թագավորության շունչը, այլև այցելեցին եկեղեցական կոթող ու իրենց շունչն ու ձայնը բարձրացրին առ Աստված` երգելով «Տեր ողորմյա՜»։
 
Հաջորդ կանգառն ավելի մոտ էր. Ամբերդի եկեղեցուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Տառերի պուրակը»։ Բնության գրկում սովը հագեցնելուց հետո երիտասարդներն սկսեցին փնտրել իրենց անվան տառերն ու լուսանկարվել` շարունակելով զարմանալ «այբ-բեն-գիմ և ա,բ,գ» արտասանության տարբերության վրա։
 
«Ամեն հայի հույսի տուն Երևան» երգելով էլ վերդարձան Երևան, որտեղ Պատանի հանդիսատեսի թատրոնում Ավետարանական եկեղեցու անցյալից ներկա մարտահրավերներ բերող ներկայացում դիտեցին։ «Հայասա» թատերախմբի կատարմամբ «Հայրիկ» ներկայացումը պատմում էր հայոց ցեղասպանության տարիներին 16000 որբի հայրիկ դարձած՝  Հալեպի հայ որբանոցի հիմնադիր տնօրեն, վեր. Ահարոն Շիրաջյանի մասին։
 

Օրվա վերջը չափազանց երիտասարդական էր. ճաշ, երաժշտական, մրգային ու գունագեղ լիմոնադային ժամանց։
Նախորդ
...
X