.
Համաավետարանական երիտասարդական համագումար. Օր 2

Երևանի Հյուսիսային պողոտայից մինչև Բաղրամյան 18 տանող ճանապարհներն ու հանդիպող  մարդիկ կարծես արդեն ծանոթ են. երկու օր է այդ ճանապարհներն են կապում համաավետարանական համագումարի մասնակիցների կացարանն ու եկեղեցին։

Նախաճաշից հետո շուրջ 170 երիտասարդ կողք կողքի ճամփա ընկան դեպի Բաղրամյան 18, որտեղ նախ գտան իրենց անուններով ու գունավոր վզկապներով պիտակները. իրար արդեն կճանաչեն ոչ միայն տեղանքով, այլև կդիմեն անունով:

Երբ բոլորը եկեղեցասրահում էին,  ազդարարվեց համագումարի բացման պաշտամունքը: Փառաբանության երգեր ու միասնական աղոթք, քաջալերանք Առակաց 20.29 համարի շուրջ պատգամի միջոցով՝ երիտասարդի ուժի աղբյուր ն Աստծո Խոսքն է, որը կօգնի ապրել կյանքն իմաստալից, նպատակով ու առաքելությամբ։

Համագումարի մասնակիցները ծանոթացան նաև Արևելյան Հայաստանում ՀԱԵ անցած ճանապարհին, լսեցին ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի ողջույնի խոսքը։

Հոգևոր «սնունդից» հետո թեթև հումորային «աղանդեր» էր սպասվում՝ ծանոթություն հայաստանի առանձնահատկություններին, բառապաշարին, սփյուռքի հետ նմանություններին ու տարբերություններին: Յուրահատուկ ու երիտասարդական առույգությամբ ներկայացվեցին նաև բոլոր առաջնորդները, ովքեր այս օրերին իրենց խմբի անդամներին գտնելու են հատուկ գույներով։

Գունառատ էին նաև սպասվող նվերները՝ ուսապարկ՝ լի ճամփորդության համար օգտակար իրերով:  

Երեկոյան, 170 երիտասարդ, հավատքն անխախտ պահելու համոզումով, ոչ միայն մտքում, այլև շապիկներին, կողք կողքի ճամփա ընկան դեպի Արամ Խաչատրյանի համերգասրահ` վայելելու ՀԱԵ 175֊ամյակին նվիրված միջոցառումը։

Երկրորդ օրվա ավարտը միասնական ընթրիքով էր՝ սեղանին սիրիական ազգային ուտելիք էր։ Բոլորն ուրախ էին, հատկապես Սիրիայից ժամանած մասնակիցները:

Նախորդ
...
X