.
Համաավետարանական երիտասարդական համագումար. Օր 1

Մինչ օդանավերը վայէջք էին կատարում, ներկաների ու ժամանողների տրամադրությունը վերելք էր ապրում. նրանք հայրենիքում են Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու (ՀԱԵ) 175-ամյակի առթիվ։ 

Ամերիկայից ու ֆրանսիայից, Ռուսաստանից ու Ավստրալիայից, Սիրիայից ու Լիբանանից, Կանադայից, Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից Երևան է ժամանել շուրջ 170 երիտասարդ՝ մշակույթով ու լեզվով տարբեր, բայց ազգությամբ ու հավատքով մեկ։

Բոլորը միաբանվել են՝ անդրադառնալու ՀԱԵ անցյալին, արժևորելու ներկան և խորհելու ապագայի շուրջ։ 

ՀԱԵ 175-ամյակի շրջանակներում իրականացվող Համաավետարանական երիտասարդական համագումարի մասնակիցներին կեցավայրում տեղավորվելուց հետո, սիրով պատրաստված համեղ ընթրիքն ու հաղորդակցության առիթն էր սպասում։ 

Առաջին օրը ճանապարհից հանգստանալու, միմյանց ծանոթանալու, մայրաքաղաքից կարոտն առնելու կամ նոր սիրելի վայրեր գտնելու համար է։ 

Դե ինչ, մեկնարկը տրված է, հետհաշվարկը՝ սկսված։

Նախորդ
...
X