.
Երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու

Ապրիլի 24-ն այս տարի կիրակի էր: Հայաստանյայց Ավետարանական բոլոր եկեղեցիներում՝ Հայաստանում և Արցախում, կիրակնօրյա պաշտամունքից հետո եկեղեցու անդամները հիշատակի տուրք մատուցեցին Հայոց Մեծ Ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով տարբեր քաղաքներում ցեղասպանության հուշակոթողներին, ու աղոթք բարձրացնելով առ Աստված: Երևանում ՀԱԵ եկեղեցու ծառայողները, անդամներն ու Ամերիակայի Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցները միասին բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունք, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակն ու լուռ աղոթք բարձրացրին առ Աստված:

Հ.Գ. Մինչև 1915թ․-ի ցեղասպանությունը Հայ Ավետարանական համայնքի անդամների թիվը շուրջ 130 000 էր։ Ունեինք 155 կազմակերպված եկեղեցի ու 281 ավետարանչական կենտրոն, 452 դպրոց։ Մեծ Եղեռնի զոհ դարձավ ՀԱԵ համայնքի երկու երրորդը, եկեղեցիներն ու դպրոցները հիմնահատակ կործանվեցին։

 

Նախորդ
...
X